ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Վարանդ և Քրիստին Հովնանյաններին
Օգոստոսի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Վարանդ և Քրիստին Հովնանյաններին:
Ողջունելով հյուրերին, նախարարը շնորհակալություն հայտնեց Սփյուռքում հայապահպանությանը, հայ մշակույթի տարածմանն ու պահպանմանն ուղղված նրանց ազգանվեր գործունեության համար:
Կալիֆորնիայի Հայ Երիտասարդաց Միության «Կոմիտաս» երգչախումբը ստեղծվել է 2007թ.` Սփյուռքում հայ մշակույթն ու հայ լեզուն պահպանելու նպատակով: Գեղարվեստական ղեկավարն է Միքայել Ավետիսյանը: 48 անդամ ունեցող երգչախումբը համերգներով հանդես է եկել Կալիֆորնիայի Ֆրեզնո և Սան Ֆրանցիսկո քաղաքներում, մասնակցել է բազմաթիվ միջոցառումների և պարգևատրվել մրցանակներով ու պատվոգրերով:
Առաջին անգամ Հայաստանում «Կոմիտաս» երգչախումբը մենահամերգով հանդես եկավ այս տարի՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական 2-րդ փառատոնի խմբերգային արվեստի օրերի շրջանակներում:
Հայապահպանության գործում ունեցած մեծ ներդրումի և ազգանպաստ գործունեություն իրականացնելու համար ՀՀ սփյուռքի նախարարի հրամանով երգչախումբը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության բարձրագույն պարգևով՝ ոսկե մեդալով:
Վարանդ Հովնանյանը երգչախմբի ստեղծման դժվարին գործում ունեցած մեծ ավանդի ու մեծն Կոմիտասի արվեստի անխոնջ քարոզչության համար պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով: