Կնշվի Մխիթարյան Միաբանության Սևրի Սամուել Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի հիմնադրման 180 ամյակը
Հուլիսի 25-ին՝ ժամը 16:00-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա Մխիթարյան Միաբանության Սևրի Սամուել Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի հիմնադրման 180 ամյակին նվիրված միջոցառում (Հասցե՝ Վ. Սարգսյան 26/1, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն, 9-րդ հարկ, «Արգիշտի» սրահ):
Ողջույնի խոսքով հանդես կգա նախարար Հրանուշ Հակոբյանը:
Սևրի կենտրոնի 180-ամյա գործունեության համառոտ պատմությունը կներկայացնի Սևրի կենտրոնի տնօրեն, Մխիթարյան միաբանության անդամ Հարություն վարդապետ Պզտիկյանը:
Հայ մշակույթի պահպանման գործում Մխիթարյանների դպրոցի դերի մասին կպատմի Արմեն Տեր-Ստեփանյանը Մ.Մաշտոցի անվան Մատենադարանից:
Ելույթներ կունենան ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը և փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը:
Միջոցառմանը կցուցադրվի ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով նկարահանված Սևրի կենտրոնի 180-ամյա պատմությունը ներկայացնող տեսաֆիլմ, տեղի կունենա կենտրոնի պատմությունը լուսաբանող լուսանկարների, գրքերի և Մխիթարյանների վարժարանների նշանավոր սաների մասին արխիվային այլ նյութերի ցուցադրություն:
Կհնչեն Մխիթար Աբբահոր շարականներ: