Նունե Եսայանի «Կանք, պիտի լինենք և դեռ շատանանք» համերգի շրջագայությունը կմեկնարկի Կիպրոսից

ՀՀ սփյուռքի նախարարության և Եվրոպայի համայնքների ու կառույցների նախաձեռնությամբ հունիսի 12-ին կմեկնարկի Նունե Եսայանի «Կանք, պիտի լինենք և դեռ շատանանք» համերգի շրջագայությունը։

«Հայերն այսօր»-ի հաղորդմամբ՝ առաջին համերգը տեղի կունենա Նիկոսիայի (Կիպրոս) «University of Nicosia»-ի մեծ բացօթյա ամֆիթատրոնում։ Կիպրոսում համերգի համակազմակերպիչներն են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Կիպրոսի հանձնախումբը և Կիպրահայ համայնքը։

Հաջորդ համերգը տեղի կունենա hունիսի 15-ին Աթենքում (Հունաստան)՝ նախաձեռնությամբ Հունաստանի «Համազգային» հայ կրթական և մշակութային միության։

Վիեննայում (Ավստրիա) համերգը տեղի կունենայ hունիսի 17-ին՝ նախաձեռնությամբ Ավստրիայի Հայ Առաքելական Եկեղեցական խորհրդի։

 Մյունխենում եւ Համբուրգում (Գերմանիա) համերգը տեղի կունենա hունիսի 19-ին եւ 20-ին՝ նախաձեռնությամբ «Հայաստան» համահայկական հիմնդարամի Գերմանիայի մասնաճյուղի։

Մարսելում (Ֆրանսիա) համերգը տեղի կունենա հունիսի 21-ին՝ նախաձեռնությամբ «Մարսել-Պրովանս-Արմենի 2015» միության:

01

Scroll Up