Սիրիայի Քեսաբ հայկական գյուղաքաղաքի վերականգնմանը նվիրված բարեգործական համերգ

Օգոստոսի 26-ին, ժամը 19:30-ին «Քեսաբ» հայրենակցական միավորման  նախաձեռնությամբ և ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Սիրիայի Քեսաբ հայկական գյուղաքաղաքի վերականգնմանը նվիրված բարեգործական համերգ, որին կմասնակցեն Հայկական Էստրադայի աստղերը:

Համերգին ներկա է լինելու  ՀՀ սփյուռքի նախարար  Հրանուշ Հակոբյանը:

Scroll Up