«Արի տուն» ծրագրի մասնակիցները հյուրընկալվեցին ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1033 զորամասում

Հուլիսի 18-ին ՀՀ սփյուռքի նախարարության՝ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի մասնակիցները հյուրընկալվեցին ՀՀ ներքին զորքերի թիվ 1033 զորամասում:

Արիտունցիներին ողջունեց զորամասի հրամանատար, գնդապետ Գուրգեն Գրիգորյանը, նա փոխանցեց նաև ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի խոսքը: Միջոցառմանը մասնակցում էր ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: Նա շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ ՀՀ ոստիկանության բոլոր ծառայությունները մշտապես աջակցում են Սփյուռքի նախարարության ծրագրերի իրականացմանը:

Ծրագրի մասնակիցները ծանոթացան զորամասի առօրյաին, ականատես եղան զինավարժանքներին:

Սփյուռքահայ պատանիներն ու աղջիկները ծաղիկներ դրեցին Արցախյան ազատամարտում զոհված հերոսների և զորամասի զոհված ծառայողների հուշապատի մոտ: Նրանք մոմ վառեցին զորամասի Սբ. Մարիամ Աստվածածին մատուռում:

Համերգային ծրագրով հանդես եկավ ՀՀ վաստակավոր արտիստ Արուս Գուլանյանը:

Այնուհետև  արիտունցիները ճաշեցին զինվորական ճաշարանում:

Նշենք, որ «Արի տուն»  ծրագրի բոլոր փուլերի առաջին շաբաթվա ուրբաթ օրը հայրենասիրական դաստիարակության օր է. մասնակիցները այցելում են Եռաբլուր պանթեոն, որտեղ նրանց ծանոթացնում են Արցախյան ազատամարտի պատմությանն ու ներկայացնում են հերոսներին:  Երեխաները ծաղիկներ են դնում զոհված ազատամարտիկների շիրմներին,  եկեղեցում մոմ վառում, այցելում են Ծիծեռնակաբերդ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ հնչեցնելով «Հիշում եմ և պահանջում» կարգախոսը:

 Այնուհետև նրանք հյուրընկալվում են Հայաստանի զորամասերից մեկում:

unnamed (5) unnamed (6) unnamed (7) unnamed (8) unnamed (9) unnamed (11)

Scroll Up