Հայ երիտասարդաց ընկերակցության 7-րդ սկաուտական բանակումի մասնակիցները այցելեցին ՀՀ սփյուռքի նախարարություն

Հուլիսի 17-ին ՀԲԸՄ Հայ երիտասարդաց ընկերակցության 7-րդ սկաուտական բանակումի 125 սկաուտ եւ ճամբարի պատասխանատուներ ՀԵ ընկերակցության վարիչ-տնօրեն Գեւորգ Սանթուրյանի գլխավորությամբ այցելեցին ՀՀ սփյուռի նախարարություն եւ հանդիպում ունեցան նախարար Հրանուշ Հակոբյանի հետ:

7-րդ սկաուտական բանակումը, որին մասնակցում են 125 երիտասարդ Լիբանանից, Սիրիայից, Վրաստանից, Բուլղարիայից, ԱՄԷ-ից, մեկնարկել է հուլիսի 14-ին եւ կտեւի մինչեւ օգոստոսի 4-ը :

Առաջին սկաուտական բանակում-ճամբարը 2007թ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը նախաձեռնեց Հայաստանում՝ Միության Կենտրոնական վարչական ժողովի աջակցությամբ: Անցած 6 տարիների ընթացքում «Անդրանիկ» սկաուտական բանակումներին մասնակցել են շուրջ 2000 սկաուտներ՝ աշխարհի մի շարք երկրներից (Հայաստան, Արցախ, ԱՄՆ, Արգենտինա, Ուրուգվայ, Վրաստան, Լիբանան, Սիրիա, Իրաք, Իրան):

Նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց ճամբարի մասնակից պատանիներին եւ աղջիկներին եւ նշեց. «Ուրախ եմ, որ այս տարի որոշել եք անցկացնել ՀԲԸՄ ՀԵԸ սկաուտական ճամբարում: Իրականացել է ձեզանից շատերի՝ Հայրենիք այցելելու երազանքը : Հայաստանը վերջին տարիներին դարձել է սկաուտական շարժման կենտրոն»: Նախարարը կոչ արեց սկաուտներին, հավատարիմ մնալով իրենց կարգախոսին՝ սիրել հայրենիքը, ազգը, կրոնը, Հայաստանում խոսել միայն հայերեն եւ, վերադառնալով բնակության երկրներ, պահպանել, զարգացնել ու տարածել մայրենին :

ՀԵ ընկերակցության վարիչ-տնօրեն Գեւորգ Սանթուրյանը նշեց, որ իրենց անդամները ամեն տարի մասնակցում են ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած «Իմ Հայաստան» փառատոնին, «Արի տուն» ծրագրին: Նա շնորհակալություն հայտնեց նախարարությանը կառույցի հետ սերտ համագործակցության համար:

unnamed (2)unnamed (1)

Scroll Up