ՀԲԸՄ Հայ երիտասարդաց ընկերակցության 7-րդ սկաուտական բանակումի մասնակիցները կայցելեն ՀՀ սփյուռքի նախարարություն

Հուլիսի 17-ին, ժամը 16:00-ին ՀԲԸՄ Հայ երիտասարդաց ընկերակցության 7-րդ սկաուտական բանակումի 125 սկաուտ և ճամբարի պատասխանատուներ ՀԵ ընկերակցության վարիչ-տնօրեն Գևորգ Սանթուրյանի գլխավորությամբ կայցելեն ՀՀ սփյուռի նախարարություն և կհանդիպեն նախարար Հրանուշ Հակոբյանի հետ:
7-րդ սկաուտական բանակումը, որին մասնակցում են 125 երիտասարդ Լիբանանից, Սիրիայից, Վրաստանից, Բուլղարիայից, ԱՄԷ-ից, մեկնարկել է հուլիսի 14-ին և կտևի մինչև օգոստոսի 4-ը :
Անցած 6 տարիների ընթացքում «Անդրանիկ» սկաուտական բանակումներին մասնակցել են շուրջ 2000 սկաուտներ՝ աշխարհի մի շարք երկրներից (Հայաստան, Արցախ, ԱՄՆ, Արգենտինա, Ուրուգվայ, Վրաստան, Լիբանան, Սիրիա, Իրաք, Իրան):
Սկաուտական ամենամյա հավաքները աշխարհի տարբեր երկրներում ապրող հայորդիներին հնարավորություն են ընձեռում այցելել Հայրենիք, ծանոթանալ և շփվել միմյանց հետ: Բանակումների ընթացքում կազմակերպվում են նաև արշավներ, դասախոսություններ, հանդիպումներ և այլ միջոցառումներ: