Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանին

Հուլիսի 11-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանին:

Նախարարն ու դեսպանը ամփոփեցին Ֆրանսիայում «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթ»-ի արդյունքները, քննարկվեցին ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին Ֆրանսիայի հայ համայնքի ներգրավվածության ու մասնակցության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Նախարարն ու դեսպանը նախանշեցին այն ուղղությունները, որոնցով պետք է զբաղվի դեսպանատան աշխատակիցը, ով զբաղվում է Սփյուռքի հիմնահարցերով:

Scroll Up