«Իմ Հայաստան» փառատոնի մասնակիցները կհյուրընկալվեն Արմավիրի մարզում

Հուլիսի 6-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» փառատոնի շրջանակներում պարարվեստի օրերի մասնակիցները՝ Լիպեցկի «Կռունկ», Կալուգայի «Տաշիր», Տուապսեի «Նարե» և «Արենի», Ախալքալաքի «Բարալեթ», Պսկովի «Կարոտ», Սոչիի «Նաիրի», Ռոստովի «Հայաստանի փայլեր» պարախմբերը, կյուրընկալվեն Արմավիրի մարզում:
Ծրագրի մասնակիցները նախ կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, այնուհետև համերգային ծրագրով հանդես կգան Արմավիր քաղաքում: