ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա «Արի տուն 2013» ծրագրի երկրորդ փուլի բացումը

Հունիսի 24-ին, ժամը 11.00 տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության` Սփյուռքի երիտասարդների՝ Հայաստան ճանաչողական այցելությունների «Արի տուն» ծրագրի երկրորդ փուլի բացումը (հասցե` Վ. Սարգսյան 26/1, «Էրեբունի Պլազա» բիզնես-կենտրոն, 9-րդ հարկ, «Էրեբունի» դահլիճ):
Ծրագրի երկրորդ փուլին մասնակցության հայտ է ներկայացրել 96 երիտասարդ աշխարհի 10 երկրից: