Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցչին
Հունիսի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանին:
Նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց նախարարության ծրագրերը և պարոն Ներսեսյանին հորդորեց ավելի ակտիվորեն մասնակցել Սփյուռքի նախարարության ծրագրերին, որոնց հիմնական նպատակը հայոց լեզվի և մշակույթի պահպանության և զարգացման, հայրենաճանաչության միջոցով հայապահպանությունն է:
Պարոն Ներսեսյանը հույս հայտնեց, որ Սփյուռքի նախարարության հետ համագործակցության սերտացումը էլ ավելի կնպաստի համայնքի համախմբմանը: