Քաղաքացիների ընդունելություն՝ նախարար Հրանուշ Հակոբյանի մոտ

Հունիսի 27-ին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ժամանակացույցի համաձայն, կատարեց հունիս ամսվա ընթացքում գրանցված քաղաքացիների ընդունելություն:

Քաղաքացիների խնդիրները վերաբերում էին ամենատարբեր հարցերի՝ սփյուռքահայերի կեցության, աշխատանքի տեղավորման, կրթության և այլն:

Մանրամասն լսելով յուրաքանչյուր քաղաքացու՝ նախարար Հ. Հակոբյանը կոնկրետ հանձնարարական տվեց համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հնարավորինս սեղմ ժամկետում, օրենքի և նախարարության իրավասությունների շրջանակներում հանգամանորեն ուսումնասիրել ներկայացված խնդիրները և տալ սպառիչ պատասխաններ:

Scroll Up