Հալեպում ևս 5 հայ է վիրավորվել

Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում հունիսի 1-3-ը հրետակոծման հետևանքով հայեր են վիրավորվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի լրատվական գրասենյակից: Վիրավորների անուններն են՝ Մարիա Խաչերյան-Չիլինկիրյան, Լևոն Չերչյան, Թալի Մինասյան, Անի Մահսերջյան և Հովսեփ Դեմիրճյան:

Բարեբախտաբար, նրանց վիճակը մտահոգիչ չէ: Հունիսի 5-ին Նոր Գյուղ 2 հրթիռ է ընկել, որոնք բարեբախտաբար, չեն պայթել:

Հունիսի առաջին օրերից սկսած՝ Հալեպում և, մասնավորապես, հայկական Նոր Գյուղ թաղամասում իրավիճակը կտրուկ վատացել է: Ահաբեկիչ խմբավորումները, որոնց կարևոր մասը թուրք կամ թուրքամետ արմատական ահաբեկչական խմբերն են, տարբեր տեսակի կործանարար հրթիռներ և հրասանդներ են տեղացել: Հայկական Նոր գյուղ թաղամասում ընկած հրթիռները, մարդկային վնասներից բացի, նյութական սարսափելի վնասներ են պատճառել: Նոր Գյուղում մեծաթիվ բնակարաններ բոլորովին անբնակելի են դարձել, իսկ հարյուրավոր բնակարաններ նորոգելու կարիք ունեն: Երբեմնի հայաշատ Նոր Գյուղ թաղամասն այսօր աղետի շրջան է, ամայացած ու ավերակ:

Կոչ է ուղղվել համայն հայությանը՝ բոլոր միջոցներով սատար կանգնելու ի նպաստ անմարդկային հրթիռաձգության կասեցման՝ հանուն աղետահար ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման:

Մանրամասները՝ armenpress.am կայքում:

Scroll Up