Սիրիայում ազատագրվել է հայերով բնակեցված գյուղ

Հունվարի 21-ին Սիրիայի Ազգային բանակն ազատագրել է հայ-քրիստոնյաներով բնակեցված Ղնեմիե գյուղը, որը գտնվում է Լաթաքիայի հյուսիսում: Այս մասին «Հայերն այսօրին» հաղորդում է Հալեպի «Գանձասար» պարբերականի թղթակից Հովիկ Շեհիրյանը:

Ղնեմիեն եղել է հայկաբնակ գյուղ, որտեղ գտնվում է Հայ առաքելական Սուրբ Գևորգ եկեղեցին՝ կառուցված 1875 թվականին Ղնեմիեի  բնակիչների կողմից: Սակայն տեղացի մեծահասակների վկայության համաձայն, 1875 թվականին այն նորոգվել է, իսկ եկեղեցին մինչ այդ մոտ 300 տարվա պատմություն է ունեցել:

1959 թվականին Ղևոնդ արքեպիսկոպոս Չեպեյանի նախաձեռնությամբ ծրագրվում է կիսաքանդ կեղեցու կառուցումը: Պաշտոնական հիմարկեքը կատարվել է 1959 թ. օգոստոսի 9-ին, իսկ նորաշեն եկեղեցու օծումը՝ 1960 թ. հուլիսի 31-ին Ղևոնդ արքեպիսկոպոս Չեպեյանի ձեռամբ: 1997 թ. Բերյո Հայոց Թեմի կողմից վերանորոգվել է գմբեթը:

Հավելենք, որ նախքան սիրական պատերազմը, Ղնեմիե գեղատեսիլ գյուղում սիրիահայ միություններն իրենց տարեկան ճամբարներն ու արշավներն էին կազմակերպում: Իսկ ամեն տարի Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի նախորդ կիրակին ուխտագնացություն էր կազմակեևրպվում դեպի  Ղնեմիեի Սուրբ Գևորգ եկեղեցի:

Ղնեմիէ2Ղնեմիէ3Լաթաքիա

Scroll Up