Նոր Ջուղայի Ավետարանի և այլ ձեռագիր մատյանների ցուցադրություն, միջազգային գիտաժողով և երկու գրքի շնորհանդես ՀՀ սփյուռքի նախարարության` «Նոր Ջուղայի օրեր» ծրագրի շրջանակներում

Մայիսի 23-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Համայնքային օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակներում Սպահանի Հայոց թեմի թեմական խորհրդի և Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հետ համագործակցությամբ տեղի կունենան իրանահայ համայնքին նվիրված՝ «Նոր Ջուղայի օրեր» խորագրով ծրագրի հետևյալ միջոցառումները.

12:00-ին  ՀՀ սփյուռքի նախարարությունում Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն, Վ. Սարգսյան 26/1, ՀՀ ՍՆ 503 սենյակ) տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով հրատարակված Վահան Բայբուրդյանի «Իրանի հայ համայնքը. արդի հիմնախնդիրներ» (ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ) և Հովհաննես Զատիկյանի «Կարինի նահանգը 19-րդ դարի երկրորդ կեսին» («Նորավանք» ԳԿՀ) գրքերի շնորհանդեսը:

Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Մոհամմադ Ռեյիսին: Աշխատությունները կներկայացնեն հեղինակները: Զեկույցներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, Նորավանք ԳԿՀ գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը եւ այլք:

14:00-ին Մատենադարանում (Մաշտոցի պողոտա 53) տեղի կունենա Նոր Ջուղայի Ավետարանի և այլ ձեռագիր մատյանների ցուցահանդեսի բացման արարողությունը: Հանդիսությանը կմասնակցեն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Մոհամմադ Ռեյիսին, Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Տեր Բաբկեն եպս. Չարյանը, Սպահանի Հայոց թեմի թեմական խորհրդի նախագահ Նոյել Մինասյանը, Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանը, և այլք:

15:30-ին Մատենադարանում, տեղի կունենա «Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու դերը իրանահայության կյանքում» խորագրով միջազգային գիտաժողով, որտեղ զեկուցումներով հանդես կգան Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրեն (ԻԻՀ), ճարտարապետ Շերլի Ավետյանը, Իրանական մշակույթի գծով փորձագետ, ձեռագրերի խոշոր հավաքորդ Ավո Հովհաննիսյանը, որմնանկարների վերականգնող Անի Բաբայանը (ԱՄՆ), Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի և  ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող,  պ.գ.թ. Քրիստինե Կոստիկյանը:

Scroll Up