Նոր Ջուղայի Աւետարանի եւ այլ ձեռագիր մատեանների ցուցադրութիւն, միջազգային գիտաժողով եւ երկու գրքի շնորհանդէս ՀՀ սփիւռքի նախարարութեան` «Նոր Ջուղայի օրեր» ծրագրի շրջանակներում

Մայիսի 23-ին ՀՀ սփիւռքի նախարարութեան «Համայնքային օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակներում Սպահանի Հայոց թեմի թեմական խորհրդի եւ Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարանի հետ համագործակցութեամբ տեղի կ’ունենան իրանահայ համայնքին նուիրուած` «Նոր Ջուղայի օրեր» խորագրով ծրագրի հետեւեալ միջոցառումները.
12:00-ին ՀՀ սփիւռքի նախարարութիւնում («Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն, Վ. Սարգսեան 26/1, ՀՀ ՍՆ 503 սենեակ) տեղի կ’ունենայ ՀՀ սփիւռքի նախարարութեան պատուերով հրատարակուած Վահան Բայբուրդեանի «Իրանի հայ համայնքը. արդի հիմնախնդիրներ» (ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտ) եւ Յովհաննէս Զատիկեանի «Կարինի նահանգը 19-րդ դարի երկրորդ կ’էսին» («Նորավանք» ԳԿՀ) գրքերի շնորհանդէսը:
Ողջոյնի խօսքով հանդէս կը գան ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը եւ Հհ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Ն.Գ. Մոհամմադ Ռեյիսին: Աշխատութիւնները կը ներկայացնեն հեղինակները: Զեկոյցներով հանդէս կը գան ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն Ռուբեն Սաֆրաստեանը, Նորավանք ԳԿՀ գործադիր տնօրէն Գագիկ Յարութիւնեանը եւ այլք:
14:00-ին Մատենադարանում (Մաշտոցի պողոտայ 53) տեղի կ’ունենայ Նոր Ջուղայի Աւետարանի եւ այլ ձեռագիր մատեանների ցուցահանդէսի բացման արարողութիւնը: Հանդիսութեանը կը մասնակցեն ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը, Հհ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Ն.Գ. Մոհամմադ Ռեյիսին, Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Տէր Բաբկէն եպս. Չարեանը, Սպահանի Հայոց թեմի թեմական խորհրդի նախագահ Նոյել Մինասեանը, Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսեանը, եւ այլք:
15:30-ին Մատենադարանում, տեղի կ’ունենայ «Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու դերը իրանահայութեան կ’եանքում» խորագրով միջազգային գիտաժողով, որտեղ զեկուցումներով հանդէս կը գան Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրէն (ԻԻՀ), ճարտարապետ Շերլի Աւետեանը, Իրանական մշակոյթի գծով փորձագէտ, ձեռագրերի խոշոր հաւաքորդ Աւօ Յովհաննիսեանը, որմնանկարների վերականգնող Անի Բաբայեանը (ԱՄՆ), Մ.Մաշտոցի անուան հին ձեռագրերի
գիտահետազօտական ինստիտուտի եւ ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի աւագ գիտաշխատող, պ.գ.թ. Քրիստինէ Կոստիկեանը: