ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում տեղի կունենա Արշիլ Գորկուն նվիրված ցուցահանդեսի հանդիսավոր բացումը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/05/arshil-001_1.jpg)
Մայիսի 14-ին, ժ.15:00-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում տեղի կունենա մեծանուն հայ նկարիչ Արշիլ Գորկուն նվիրված «Ողբերգական լույսի գույները» խորագրով ցուցահանդես-վաճառքի հանդիսավոր բացումը (հասցե՝ Իսահակյան փող., 38 շենք):
Մայիսի 14-16-ը Ռուսական արվեստի թանգարանում կներկայացվեն Արշիլ Գորկուց ազդեցություն կրած հայ նկարիչների՝ Էդուարդ Արծրունյանի, Յուրա Հարությունյանի, Կարեն Աղամյանի, Շահեն Ասլանյանի, Վիգեն Թադևոսյանի, Սամվել Չիբուխչյանի, Հրաչ Վարդանյանի, Էդուարդ Հակոբյանի, Վահե Թևոսյանի, Վահագն Գալստյանի, Էդուարդ Վարդանյանի գործերը: Նկարների վաճառքից գոյացած հասույթը կտրամադրվի սիրիահայերի «Նոր Հալեպ» թաղամասի կառուցմանը:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Ելույթ կունենա Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:
Մեծ նկարչի կյանքն ու գործունեությունը կներկայացնի ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Շահեն Խաչատրյանը: