Հայկական մշակութային երեկո Հաագայում Երգ, պար և երաժշտություն

2013 թ. hոկտեմբերի 19-ին, Հոլանդահայ Աբովյան մշակութային միությունը կազմակերպում է մշակութային երեկո`  նվիրված Հայ մշակույթի օրվան:
Մեր հյուրն է հոլանդական «Armeens Oratorium» երգչախումբ-նվագախումբը՝ Ինես Լեյենի ղեկավարվարությամբ, որն այս տարվա ապրիլի 19-ին Հաագայի Մենոնական եկեղեցում իր մասնակցությունը բերեց Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչման համերգին՝ կատարելով Խաչատուր Ավետիսյանի «Օրատորիան»:

Ընթրիքից հետո հայերեն երգերով հանդես կգան մեր հոլանդացի հյուրերը, իսկ Աբովյան միության մանկական երգչախումբը Սվետլանա Աղաջանյանի ղեկավարությամբ կկատարի հայկական երգեր: Աբովյան միության պարախումբը Գագիկ Ավետիսյանի ղեկավարությամբ երեկոն կճոխացնի հայկական պարերով:

Երեկոն կշարունակվի պարային երաժշտությամբ բոլորի համար:

 Աբովյան մշակութային միություն

Հաագա, Հոլանդիա

Scroll Up