Համաքաղաքային շաբաթօրյակ «Հայ բարերարների ճեմուղում»

Ապրիլի 12-ին, արձագանքելով Երևանի քաղաքապետարանի «Մաքուր պահենք մեր քաղաքը» կոչին, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմը, «Իմ Հայաստան» փառատոնը նախապատրաստող աշխատանքային խումբը, նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի և «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները մասնակցեցին  համաքաղաքային շաբաթօրյակին:

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ շաբաթօրյակի մասնակիցները մաքրեցին և բարեկարգեցին Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը, որտեղ նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է «Հայ բարերարների ճեմուղին»:

Scroll Up