ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական խոսքը Գլենդելի նորընտիր քաղաքապետ պարոն Զարեհ Սինանյանին
ԳԼԵՆԴԵԼԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՊԱՐՈՆ ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Սինանյան,
Ուրախությամբ տեղեկացանք, որ ստանձնել եք Գլենդելի քաղաքապետի պաշտոնը: Հպարտ ենք, որ ըստ արժանվույն են գնահատվել անվանի հայորդու, հարգված իրավաբանի և պետական գործչի ջանքները, ու քաղաքային խորհրդի փորձառու անդամներն իրենց վստահությունն են հայտնել Ձեզ` ընտրելով որպես Գլենդելի քաղաքապետ:
Վստահ ենք, որ Ձեր ուժն ու եռանդը կուղղեք Գլենդել քաղաքի զարգացմանը, բնակչության բարեկեցությանը և, մասնավորապես, հայերի համախմբմանը:
Ձեր կերպարը փայլուն օրինակ է աշխարհասփյուռ մեր հայրենակիցների և հատկապես երիտասարդների համար: Դուք ազատ և խստապահանջ հասարակության մեջ կարողացել եք Ձեր գաղափարներով, Ձեր հայացքներով ու մոտեցումներով արժանանալ մարդկանց և գործընկերների վստահությանը: Դուք Ձեր փորձը, գիտելիքները ներդնում եք կառուցողական ծրագրերի իրականացման համար, նպաստում Հայրենիքի, հայության և ԱՄՆ-ի ժողովուրդների բարեկամության խորացմանն ու զարգացմանը:
Մաղթում ենք Ձեզ անսպառ եռանդ և երկարամյա բեղուն գործունեություն՝ ի շահ հայ ժողովրդի ու Ամերիկայի հայ համայնքի և սիրով հրավիրում Ձեզ Հայաստանի Հանրապետություն՝ Ձեզ համար նախընտրելի ժամանակաշրջանում:
Հարգանքով՝
ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ