«Հայ պարարվեստը երեկ և այսօր» թեմայով գիտագործնական սեմինար «Սփյուռք» ամառային դպրոցում

Հուլիսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի ազգային երգի ու պարի դասընթացի մասնակիցները  հանդիպեցին  Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի պարարվեստի գործիչների միության ղեկավար, «Բերդ» պարային անսամբլի գլխավոր պարուսույց Կարեն Գևորգյանին:

«Հայ պարարվեստը երեկ և այսօր» թեմայով գիտագործնական սեմինարի մասնակիցները ծանոթացան հայկական պարի պատմությանը, նրա սկզնավորմանն ու զարգացմանը, ինչպես նաեւ բացառիկ պարանմուշների, որոնք հազարամյակներ  շարունակ ուղեկցել են հայ ժողովրդին, եղել նրա ինքնաբացահայտման ամենավառ կերպերից մեկը:

Ներկաները Կարեն Գևորգյանին ուղղեցին հայ պարարվեստի պահպանման, դրանց հանրահռչակման, Սփյուռքում հայկական պարերի ուսուցմանն առնչվող խնդիրների վերաբերյալ իրենց հուզող հարցերը:

unnamed unnamed (1) unnamed (2)

Scroll Up