ԱՄՆ-ի հայ երիտասարդությունը սոցիալական ցանցերում Հայոց ցեղասպանության մասին տեղեկացվածության բարձրացման ակցիա է կազմակերպել

ԱՄՆ-ում Հայկական երիտասարդական դաշնության եւ Համահայկական ուսանողական ասոցիացիայի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության մասին տեղեկացվածության բարձրացման ակցիա է տեղի ունեցել , որի արդյունքում «Հայոց ցեղասպանություն» հեշթեգը Twitter-ի եւ այլ սոցիալական ցանցերի թրենդներում երկրորդ հորիզոնականում է հայտնվել, գրում է «Asbarez»-ը:

Ուղարկվող թվիթների ընդհանուր քանակը հասել է 16 715-ի: Հայոց ցեղասպանություն հեշթեգը (#ArmenianGenocide) երկու ժամ շարունակ մնացել է Twitter-ի երկրորդ տեղում, այնուհետեւ եւս երկու ժամ եղել է երրորդ տեղում:

Հազարավոր մարդիկ մտել են սոցիալական ցանցեր, որպեսզի Հայոց ցեղասպանությունը քննարկման թեմա դարձնեն:

 NEWS.am

Scroll Up