Տեղի կունենա «Կամուրջ»-ի շնորհանդեսը

2013 թվականը լուրջ իրադարձություն գրանցեց վիրահայ գրական կյանքում. լույս տեսավ «Կամուրջ» գրական-մշակութային հանդեսի հերթական գիրքը՝ այսպես հաստատելով այն փաստը, որ մոտ հարյուր տարվա կենսագրություն ունեցող ալմանախն օրավուր նոր կյանք է ստանում, ավելանում են բաժինները, խորագրերը, հեղինակները:

 «Կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ և հանդեսի պատասխանատու Անահիտ Բոստանջյանը Թբիլիսիից մեզ տեղեկացրեց, որ ՀՀ Սփյուռքի նախարարության աջակցությամբ լույս տեսած ալմանախի շնորհանդեսը տեղի կունենա հունվարի 18-ին, «Հայարտան» հանդիսությունների սրահում, որտեղ ներածական խոսքով հանդես կգա «Հայարտան» մշակութային միջոցառումների պատասխանատու Լևոն Չիդիլյանը: Անահիտ Բոստանջյանը լիահույս է, որ վիրահայ գրական հանրությունը և ընթերցողները սիրով կարձագանքեն այս միջոցառման հրավերին:

Scroll Up