Մոսկվաբնակ հայերը կծանոթանան Հայաստան հայրենադարձվելու հնարավորություններին
«Պատկերացրու Հայաստանը» («Imagine Armenia») խորագրով համաժողովը մոսկվաբնակ հայերին կներկայացնի հայրենադարձվելու հնարավորությունները:
Միջոցառումը, որն անցկացվելու է դեկտեմբերի 13-ին Մոսկվայում, իրականացնում է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը:
«Արմենպրես»ի հաղորդմամբ` համաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես կգան Վարդան Մարաշլյանը, Ավետիք
Չալաբյանը ` «Վերադարձ Հայաստան» հիմնադրամից, Ղազար Հակոբյանը` «Street Workout Armenia» ՀԿ-ից, Արտաշես
Շիրիկյանը` «ԱՅԲ» հիմնադրամից: Համաժողովի քննարկման թեմաներն են` հայրենադարձված հայերի փորձի ներկայացումը, Հայաստանում կրթական, աշխատանքային ու կամավորական ծրագրերի հնարավորությունները, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի ծրագրերը:
Նախկինում նման միջոցառումներ հիմնադրամն անցկացրել է Սան Ֆրանցիսկոյում, Լոս Անջելեսում, Լոնդոնում, Մոսկվայում, Բեյրութում, Թբիլիսիում, Թեհրանում, Նյու Յորքում, Նյու Ջերսիում և Բուենոս Այրեսում: