Կմեկնարկի «Արի տուն-2019» ծրագիրը

Սիրելի՛ հայրենակիցներ,
Ս.թ. հուլիսի 1-ից օգոստոսի 25-ը Հայաստանում 4 փուլով իրականացվելու է երկշաբաթյա ուսումնաճանաչողական «Արի տուն» Ծրագիրը: Ծրագրի մասնակիցները 14 օր կապրեն Երևանից ոչ հեռու գտնվող գեղատեսիլ ճամբարում, որտեղ հնարավորություն կունենան կատարելագործել իրենց մայրենիի գիտելիքները՝ հայոց լեզվի արագացված դասընթացների միջոցով, ճանաչել Հայաստանը և նրա մարդկանց՝ պատմամշակութային վայրեր այցելությունների և հետաքրքիր հանդիպումների միջոցով, մշակութային միջոցառումներին մասնակցելով և այլն:
Ծրագրի 14-օրյա ժամանակահատվածի բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը:

Ովքեր կարող են մասնակցել Ծրագրին՝

13-18 տարեկան ՀՀ քաղաքացի չհանդիսացող (բացառությամբ՝ երկքաղաքացիություն ունեցողների) սփյուռքահայ այն պատանիները և աղջիկները, որոնք՝
– նախորդ տարիներին չեն մասնակցել «Արի տուն» և «Քայլ դեպի տուն» ծրագրերին,
– իրենց հաշվին հոգալու են Հայաստան ժամանման և մեկնման տրանսպորտային ծախսերը,
– իրենց հաշվին ձեռք են բերելու երկշաբաթյա ապահովագրություն:

Ծրագրին մասնակցելու համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետը՝

16.06.2019 թ. ժամը 24:00 (Երևանի ժամանակով)

Հաշվի առնելով տեղերի սահմանափակ քանակը՝ ուզում ենք տեղեկացնել, որ մասնակիցների ընտրությունը կատարվելու է «Առաջինը դիմեցիր, առաջինը ընդունվեցիր» սկզբունքով:

Հայտը հաստատելու /մերժելու ծանուցումը մասնակիցներին կուղարկվի մինչև՝

20.06.2019 թ. ժամը 18:00 (Երևանի ժամանակով)

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՄԻՆՉԵՎ ՄԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ՝ ԶԵՐԾ ՄՆԱԼ ԱՎԻԱՏՈՄՍԵՐԻ ԿԱՄ ԱՅԼ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ՏՈՄՍԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԻՑ:

Կոնտակտներ՝
Հեռ.՝ +37410 58-56-01 (807,604), +37460 500-830
էլ. հասցե՝ [email protected]

Հայտադիմումները լրացնելու համար կարող եք այցելել այստեղ:

Scroll Up