Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունեց հայտնի գործարարներ Ղարիբյան եղբայրներին

Ապրիլի 1-ին սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունեց սփյուռքահայ հայտնի գործարարներ Սերժ, Շանթ և Լևոն Ղարիբյաններին: Սերժ Ղարիբյանը ղեկավարում է «Washington Capital Global Finance» կազմակերպությունը, որը Հայաստանում գործում է 2005 թվականից՝ զբաղվելով միջազգային ֆինանսներին, վենչուրային կապիտալին, վերականգնողական էներգիային առնչվող ոլորտներով:

Հեղափոխությունից հետո էլ Սերժ, Շանթ և Լևոն Ղարիբյանները հետաքրքված են Հայաստանի ներդրումային գրավչությամբ, հատկապես՝ էներգետիկ բնական պաշարներով:

Հանդիպման ընթացքում Բաբկեն Տեր Գրիգորյանը հետագա համագործակցության, հնարավորության պարագայում աջակցության պատրաստակամություն հայտնեց՝ նշելով, որ նախարարությունը վերակազմավորվում է և դառնում վարչապետի աշխատակազմում գործող Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ: Հանձնակատարի և գրասենյակի առաքելությունն է լինելու համախմբել և ներգրավել սփյուռքի ներուժը, հանձնակատարն իր հերթին հաճախ է լինելու սփյուռքում՝ փորձելով խորապես ճանաչել այն: Ըստ Տեր Գրիգորյանի՝ Ղարիբյան եղբայրների հետ սերտ համագործակցությունը կշարունակվի նաև գրասենյակի ստեղծումից հետո, քանի որ նրանք ևս սփյուռքի ներուժի մաս են կազմում:

Հանդիպման ավարտին կողմերը հետագայում հանդիպումների, կապերն ընդլայնելու պատրաստակամություն հայտնեցին:

Scroll Up