Տեղի կունենա սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդես-տոնավաճառը

Հունիսի 25-ին, ժամը՝ 12.00-ից մինչև 20.00 Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջև ընկած հատվածում տեղի կունենա սիրիահայերի ձեռքի աշխատանքների՝ «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած ցուցահանդես-տոնավաճառը:

Ցուցահանդես-տոնավաճառը կազմակերպել են ՀՀ սփյուռքի նախարարությունը և Հայկական Կարմիր խաչի ընկերությունը:

 

Scroll Up