«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցների առօրյան Հայաստանում. լուսանկարներ

ՀՀ սփյուռքի նախարարության «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցները, օգոստոսի 10-ին Հայ-ռուսական համալսարանում բացման հանդիսավոր արարողությունից հետո, բաժանվել են հոսքերի ու խմբերի և սկսել հայոց լեզվի դասընթացները, շրջայցերը Հայաստանի տեսարժան, պատմամշակութային վայրերով:

Անցնող օրերի ընթացքում սփյուռքահայ տղաներն ու աղջիկներն այցելել են մի շարք թանգարաններ, եղել են Ապարանում, Գառնիում, Խոր Վիրապում, շրջայցերի ընթացքում հասցրել են նաև բուրդ մանել, փեթակից մեղր քամել, լավաշ թխել, ցորեն աղալ, կով կթել, եկեղեցիներից մեկում նույնիսկ հարսանեկան արարողության մասնակցել: Այս ամենն օգնել է նրանց բացահայտել Հայաստանը տարբեր կողմերից, առնչվել ազգային ավանդույթներին ու կենցաղավարությանը:

«Հայերն այսօր»-ի ներկայացրած լուսանկարները խոսուն վկան են, որ նրանք Հայրենիքում երջանիկ են, վայելում են ամեն մի պահը:

 

 

Scroll Up