Տեղի կունենա «Քայլ դեպի տուն» ծրագրի բացման արարողությունը
Օգոստոսի 10-ին, ժամը՝ 11:30-ին, Հայ-ռուսական համալսարանում տեղի կունենա սփյուռքի նախարարության «Քայլ դեպի տուն» ծրագրի բացման միջոցառումը (հասցե՝ Հովսեփ Էմինի փողոց 123):
Ողջույնի խոսքով հանդես կգան Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը և Հայ-ռուսական համալսարանի էկոնոմիկայի և բիզնեսի ինստիտուտի տնօրեն Էդվարդ Սանդոյանը:
Ծրագրի մասնակիցներին երաժշտական կատարումներով կողջունեն երգիչներ Հայկ Ստվերը, Հայկ Եսայանը և Վլադիմիր Ահարոնյանը:
Այնուհետև ծրագրի 440 մասնակիցները կբաժանվեն հոսքերի ու խմբերի և ըստ ուղղությունների՝ կմեկնեն Հայաստանի պատմության, Երևանի պատմության և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարաններ: