Ասուլիս Սփյուռքի նախարարությունում՝ նվիրված ՀՄԸՄ-ի 100-ամյակին և 11-րդ համա-ՀՄԸՄ-ական բանակումին

Հուլիսի 17-ին, ժամը՝ 11:00-ին, Սփյուռքի նախարարությունում տեղի կունենա ՀՄԸՄ-ի 100-ամյակին և 11-րդ համա-ՀՄԸՄ-ական բանակումին նվիրված մամուլի ասուլիս (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, 8-րդ հարկ):

Ասուլիսի բանախոսներն են ՀՄԸՄ Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը, Կենտրոնական վարչության գանձապահ Վաչե Նաջարյանը, Բանակումի ընդհանուր խմբապետ Թալին Օրդողլյանը, ՀՄԸՄ–ՀԱՍԿ ատենապետ Դավիթ Հակոբյանը, «Մարզիկ» ամսագրի խմբագիր Վիգեն Ավագյանը:

Հուլիսի 19-29-ը Հայաստանում նշվելու է ՀՄԸՄ-ի մեկդարյա հոբելյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Արամ Առաջին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի բարձր հովանու ներքո և Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ:

Երևանը կհյուրընկալի շուրջ 3000 ՀՄԸՄ-ականների:

Scroll Up