ՍԴՀԿ Հայաստանի շրջանային վարչության պատվիրակությունն այցելեց Սփյուռքի նախարարություն

Հունիսի 28-ին Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության պատվիրակությանը, որի կազմում էին  ՍԴՀԿ Հայաստանի շրջանային վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոբյանը, քաղաքական խորհդի պատասխանատու Արմեն Մկրտիչյանը, արտաքին հարաբերությունների պատասխանատու Գեղամ Հարությունյանը, երիտասարդական թևի պատասխանատու Արսեն Քուփելյանը, Կենտրոնական վարչության անդամ Մանուկ Շխրտմյանը:

Վազգեն Մեսրոբյանը կուսակցության անունից շնորհավորեց Սփյուռքի երիտասարդ նախարարին պաշտոնը ստանձնելու առթիվ և հավելեց. «Որպես համահայկական կառույց՝ մեր պատրաստակամությունն ենք հայտնում կանգնել պետության և նախարարության կողքին:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Մխիթար Հայրապետյանը կարևորեց ՍԴՀԿ ազգանվեր գործունեությունը և հույս հայտնեց, որ համագործակցությունն ավելի կակտիվանա: Անդրադառնալով շնորհավորանքներին՝ նա նշեց, որ թավշյա հեղափոխության ամենամեծ նվաճումը իշխանության փոխանցումն է ժողովրդին: «Հաղթանակը չի եղել ու չի լինելու քաղաքական անհատի կամ կառույցի սեփականություն: Այն ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայի հաղթանակն է: Պետք է պահենք այդ նվաճումը: Այս բարդ փուլում բոլորի աջակցության կարիքը կա՝ հավատով, համբերությամբ, գործով: Այս հեղափոխությունը նաև արժեքների հեղափոխություն է, վերագտել ենք մեր հպարտությունը և մեր ուժերի նկատմամբ վստահություն ենք ձեռք բերել: Սփյուռքը համախմբելու, միասնական դարձնելու նոր ռազմավարություն է մշակվում: Մշակման փուլում է նաև հայրենադարձության տեսլականը, որը հստակ ազդակ է ոչ միայն մեր հայրենակիցներին, այլև ողջ աշխարհին: Պատրաստ ենք աշխատել սփյուռքի բոլոր կառույցների ու անհատների հետ», – հավելեց նախարարը:

Scroll Up