ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Ներսես Պետրոս ԺԹ Կաթողիկոս Պատրիարքի հուղարկավորությանը
Notice: get_currentuserinfo is deprecated since version 4.5.0! Use wp_get_current_user() instead. in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 3839
Հունիսի 30-ին Լիբանանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ-Սուրբ Եղիա եկեղեցում վերջին հրաժեշտը տրվեց հունիսի 25-ին կյանքից հեռացած Տանն Կիլիկիո Հայոց Կաթողիկե Եկեղեցու առաջնորդ Ներսես Պետրոս ԺԹ Կաթողիկոս Պատրիարքին:
Հրաժեշտի կարգից հետո Կաթողիկոսի դին տեղափոխվեց Հայ կաթողիկե Սուրբ Կույսի ավետման եկեղեցու պատրիարքների դամբարան, որտեղ և տեղի ունենցավ հուղարկավորությունը:
Հուղարկավորությանը, ի թիվս լիբանանահայ համայնքի հայ հավատացյալների, հոգևոր, պետական և հասարակական կազմակերպությունների ղեկավարների ու ներկայացուցիչների, Լիբանանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանի, մասնակցում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:


Արևմտահայերեն
Русский
English








