ՀՀ սփյուռքի նախարարը Վրաստանում մասնակցել է մի շարք հանդիպումների

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում երկօրյա այցով Վրաստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններին:
Հայկական պատվիրակությունը հյուրընկալվել է նախագահական նստավայրում: ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարները հանդիպել են նաև Վրաստանի մշակույթի նախարարի և Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնի դերասանների հետ:
Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի առաջնորդությամբ պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի «Հայարտուն» մշակութային կենտրոն, Սուրբ Գևորգ եկեղեցի և հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչներին:
Այսօր Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում այցելել է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն: