Սփյուռքի նախարարն ընդունեց Պլովդիվում ՀՀ պատվո հյուպատոսին

Մարտի 6-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ՀՀ պատվո հյուպատոս Եղիազար Ուզունյանին:
Ողջունելով հյուրին՝ նախարարը հետաքրքրվեց համայնքային նորություններով, կարևորեց երիտասարդների ինքնության և լեզվի պահպանման հարցերը: Նա մասնավորապես նշեց. «Կարևոր է, որ երիտասարդները գոնե մեկ անգամ լինեն Հայաստանում, ծանոթանան հայկական մշակույթին ու ավանդույթներին, ծանոթանան ու ընկերանան իրենց հասակակիցների հետ: Ավելի ակտիվ մասնակցեք մեր նախարարության «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերին»:
Քննարկվեցին հայ-բուլղարական կապերի ակտիվացմանն ուղղված ծրագրերը, նախանշվեցին համագործակցության շրջանակները, հետագա անելիքները: