ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակի տնօրենի տեղակալ Հովիկ Յորդեկյանին

Դեկտեմբերի 17-ին  ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի գրասենյակի տնօրենի տեղակալ Հովիկ Յորդեկյանին:

Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում բնակվող սիրիահայերի խնդիրները, մասնավորապես՝ սիրիահայ ուսանողների կրթաթոշակի փոխհատուցման գործընթացին առնչվող հարցեր:

Scroll Up