Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն Ազգային ժողովում ներկայացրել է նախարարության 2018 թ. բյուջեի նախագիծը
ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում շարունակվում են «ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները: Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց նախարարության ծրագրերը:
Նախարարի խոսքով 2018թ. Սփյուռքի նախարարությունը իրականացնելու է 25 ծրագիր:
Հարցերի առաջին խումբը, որ առանձնացրեց Հրանուշ Հակոբյանը, գիտահետազոտական աշխատանքների հրապարկումն է, որոնք վերաբերվում են համայնքների պատմությանը, խնդիրներին: «Յուրաքանչյուր տարի տպագրվում է հայկական սփյուռքում ստեղծագործող մեր գրողների աշխատանքները, արևելահայերենի և արևմտահայերենի մերձեցմանը վերաբերող աշխատություններ: Նման քայերը օգնում են Հայկական սփյուռքի ինչպես 104 հայագիտական կենտրոններին, այնպես էլ 1004 դպրոցներին»,-պատգամավորներին հայտնեց Սփյուռքի նախարարը: Նախարարությունը տպագրում է «Տարեգիրք», որը ամփոփում է հայկական համայնքներում տեղի ունեցած միջոցառումները, որը օգտակար ձեռնարկ է համայնքների համար:
Հարցերի մյուս խումբը, ըստ նախարարի, տարածաշրջանային ծրագրերն են: Քանի որ հայկական սփյուռքը շատ լայն է հնարավոր չէ աշխատանքներ իրականացնել բոլոր տարածքներում իրականացնել, այդ իսկ պատճառով նախարարությունը դրանք իրականացնում է ԵԱՏՄ-ում, Մերձավոր Սփյուռքում, Լատինական Ամերիկայում, Ավստրալիայում՝ հաշվի առնելով տվյալ համայնքների առաջարկություններն ու ցանկությունները:
Սփյուռքի նախարարությունը 2018թ նույնպես շարունակելու է մայրենի լեզվին և հայկական դպրոցների պահպանմանն ուղղված հարցերին մեծ ուշադրություն դարձնելը: Լեզվի պահպանման հետ կապված Երևանի պետական համալսարանում կազմակերպվում է արագացված ուսուցում: Արբանյակային հեռուստատեսությամբ հեռարձակվում է «Հեռուստադպրոց» հաղորաշարը, որը տարեկան 62 հաղորդում է թողարկում հայ երեխաների և երիտասարդների համար:
Կարևոր ուղղություններից է Սփյուռքը ըստ մասնագիտությունների կազմակերպելը: Արդեն ստեղծվել է ճարտարապետների, գրողների, լրագրողների, գործարարների ցանցեր, որոնց միջոցով կազմակերպվում են նեղ մասնագիտական համաժողովներ: «Հաջորդ տարի այդ գործընթացը շարունակվելու է»,- հայտնեց Հրանուշ Հակոբյանը:
Նախարարությունը իրականացնում է նաև «Մեր մեծերը» ծրագիրը, որը նախատեսում է հայ մեծերի մասին տեղեկատվության տարածումը համայնքներին: Հաջորդ ուղղությունը տարբեր ոլորտներում և տարբեր ուղղություններով «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխության կազմակերպումն է: Բյուջեով նախատեսված կարևոր ծրագրերից է «Սփյուռք» ամառային դպրոցը և «Իմ Հայաստան» փառատոնը (վերջինը իրականացվում է երկու տարին մեկ անգամ):
Սփյուռքի նախարարության կարևորագույն ուղղություններից մեկը «Արի տուն» ծրագիրն է, որը համարվում է լավագույններից մեկը: Նախարարը կարևորեց նախարարության նախաձեռնությամբ ստեղծվող և Սփյուռքում տարածվող «Մերոնք», «Սփյուռքի ժամ», «Աշխահասփյուռ» հաղորդաշարերը:
Խոսելով հայրենադարձության մասին՝ Հրանուշ Հակոբյանը հայտնեց, որ. «2018-ին մենք նախատեսել ենք հայրենադարձությաննախապատրաստական աշխատանքներ։ Ուսումնասիրում ենք այլ երկրների փորձը, մշակում ենք օրենք հայրենադարձության մասին»:
Ավարտին նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին: