Սփյուռքի նախարարն ընդունեց կանադահայ գործիչ Սուրեն Հաճյանին և ճարտարապետ Պետրոս Աբաջյանին

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց կանադահայ գործիչ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Կանադայի հանձնախմբի անդամ Սուրեն Հաճյանին և ճարտարապետ Պետրոս Աբաջյանին:

Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհակալություն հայտնեց Սուրեն Հաճյանին Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին մասնակցելու և իր ծավալած ազգանպաստ գործունեության համար, կարևորեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները Կանադայում պատշաճ կազմակերպելն ու Ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Քննարկվեցին համաժողովում արծարծված խնդիրները:

Այնուհետև Սուրեն Հաճյանը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին փոխանցեց հատուկ համաժողովի առիթով ամերիկահայ գեղանկարիչ Էմմա Գրիգորյանի նվիրած կտավը: Ամերիկաբնակ նկարչի անհատական ցուցահանդեսի բացումը տեղի է ունենալու հոկտեմբերի 16-ին, Նյու Յորքի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Ջոն Փաշալյան սրահում՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Օշական արքեպիսկոպոս Չոլոյանի հովանու ներքո:

Scroll Up