ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 5 ՏԱՐԵԿԱՆ Է
Մեծարգո´ տիկին Հակոբյան,
Սփյուռքի նախարարության հարգարժա´ն աշխատակազմ.
Ռոստովի «Դոնի Նախիջևանի հայկական համայնք» տարածաշրջանային հասարակական կազմակերպությունը ի սրտե շնորհավորում է Ձեզ՝ Նախարարության հիմնադրման 5-ամյա հոբելյանի ուրախալի առիթով:
Դուք և Ձեր ղեկավարած աշխատակազմը հասել եք մեծ հաջողությունների՝ ձեր ամենօրյա աշխատանքով ապացուցելով, որ անխոնջ ջանքերով և նվիրական գործի հանդեպ բարեխիղճ վերաբերմունքով կարելի է հասնել մեծ նպատակների իրագործման նաև շատ կարճ ժամանակահատվածում: Մեր այս դժվարին օրերին Դուք կարողանում եք իրականացնել ողջ աշխարհի հայությանը համախմբելու շնորհակալ գործը, օգնում եք նրանց չկորցնելու հոգևոր այն պորտալարը, որը ամեն մի հայի միացնում է իր Հայրենիքին՝ Հայաստանին:
Ձեր անգնահատելի փորձը, բարձր պրոֆեսիոնալիզմը և ցանկացած իրավիճակում օգնելու պատրաստակամությունը դարձել է աշխատաոճ Ձեր աշխատակազմի համար՝ ներշնչելով մեծագույն հարգանք աշխարհասփյուռ հայության բոլոր համայնքների և հայկական կազմակերպությունների շրջանակում:
Լավագույն ցանկություններով՝
Հարություն Սուրմալյան, ք. Ռոստով
«Դոնի Նախիջևանի հայկական համայնք» ՀԿ