«Ես ուզում էի տեսնել այն ամենն, ինչը կոչում ենք Հայրենիք». Ռոման Ավանեսյան

Ներկայացնում ենք «Հայերն այսօր»-ի հարցազրույցը «Արի տուն» ծրագրի ռուսաստանաբնակ 17-ամյա մասնակից Ռոման Ավանեսյանի հետ:
-Առաջին անգա՞մ ես Հայասատանում:
-Ո՛չ, ես արդեն 4-րդ անգամ եմ Հայաստանում: Առաջին անգամ ինը տարեկանում եմ եղել Հայրենիքում: Ծնվել եմ Ռուսաստանում, մայրս ազգությամբ ռուս է, իսկ հայրս՝ հայ: Հայրս երիտասարդ ժամանակ գնացել է Մոսկվա՝ ուսանելու Ազգային գիտահետազոտական ինստիտուտի միջուկային գիտությունների բաժնում, հանդիպել է մայրիկիս, ամուսնացել և մնացել Մոսկվայում:
-Ռոմա՛ն, որտեղի՞ց ես իմացել «Արի տուն» ծրագրի մասին:
– Իմ պապիկն ինձ ասաց, որ Հայաստանում նման ծրագիր կա: Ես որոշեցի անպայման մասնակցել: Ծանոթացա ծրագրին. ինձ շատ հետաքրքրեցին էքսկուրսիաները: Ես ուզում էի ճանապարհորդել Հայաստանում և տեսնել Հայրենիքիս տեսարժան վայրերը, հայկական ճարտարապետությունը և այն ամենն, ինչը կոչում ենք Հայրենիք:
-Ռոմա՛ն, դու հայերենին չե՞ս տիրապետում:
-Ո՛չ, սակայն ցանկություն ունեմ սովորելու: Հայերենով մի քանի բառ գիտեմ ընդամենը՝ ո՞նց ես, շնորհակալություն, բարև, կամանչ-կամանչ (կամաց-կամաց)… Ինձ հետ մի քանի հայերեն բառ միայն տատիկս է փոխանակում, երբ Հայաստանից գալիս է Մոսկվա. հայերեն սովորելու համար ինձ հայկական միջավայր է պետք:
-Ռոմա՛ն, քեզ դու՞ր է գալիս Հայաստանը:
– Այո՛, ինձ դուր է զալիս Հայաստանը: Ւմ երազանքն էր տեսնել Արարատի համայնապատկերը:
Շատ եմ հավանում Կասկադը, սակայն լավ կլիներ, որ մոդեռն քանդակները լինեին մի այլ վայրում: Կասկադում ավելի լավ կլիներ, որ տեղադրեին հայկական ոճի, հայկական արվեստին բնորոշ քանդակներ:
-Ռոման ի՞նչ կա Հայաստանւմ, որը կուզենայիր տեսնել Ռուսաստանում և հակառակը:
-Ես չէի ցանկանա խառնել ոչինչ: Թո՛ղ Հայաստանում մնա այն, ինչը կա Հայաստանում, հայկական է, իսկ Ռուսաստանում մնա այն, ինչը կա Ռուսաստանում. իմ կարծիքով պետք չէ խառնել:
– Հայկական ուտելիքներից ո՞րն ե՛ս հավանում:
-Սիրում եմ տոլմա: Եթե կինս ազգությամբ հայուհի էլ չլինի, ես ի՛նքս կպատրաստեմ: Մեր տանը հայկական կերակուրներ պատրաստում է տատիկս, իսկ մայրիկս շատ համեղ սպաս է պատրաստում:
-Ռոմա՛ն, ո՞րն է եղել քո երազանքը՝ կապված Հայաստանի հետ:
-Իմ երազանքն է եղել տեսնել Մուղնին, և երազանքս արդեն իրականություն է դարձել:
Զրուցեց Սյուզան Միրզոյանը