«Ես ուզում էի տեսնել այն ամենն, ինչը կոչում ենք Հայրենիք». Ռոման Ավանեսյան

Ներկայացնում ենք «Հայերն այսօր»-ի հարցազրույցը «Արի տուն» ծրագրի ռուսաստանաբնակ 17-ամյա մասնակից Ռոման Ավանեսյանի հետ:

-Առաջին անգա՞մ ես Հայասատանում:

 -Ո՛չ, ես արդեն 4-րդ անգամ եմ Հայաստանում: Առաջին անգամ ինը տարեկանում եմ եղել Հայրենիքում: Ծնվել եմ Ռուսաստանում, մայրս ազգությամբ ռուս է, իսկ հայրս՝ հայ:  Հայրս երիտասարդ ժամանակ  գնացել է Մոսկվա՝ ուսանելու Ազգային գիտահետազոտական ինստիտուտի միջուկային գիտությունների բաժնում, հանդիպել է մայրիկիս, ամուսնացել և մնացել Մոսկվայում:

-Ռոմա՛ն,  որտեղի՞ց  ես իմացել «Արի տուն» ծրագրի մասին:

– Իմ պապիկն ինձ ասաց, որ Հայաստանում նման ծրագիր կա: Ես որոշեցի անպայման մասնակցել: Ծանոթացա  ծրագրին. ինձ շատ հետաքրքրեցին էքսկուրսիաները: Ես ուզում էի ճանապարհորդել Հայաստանում և տեսնել Հայրենիքիս տեսարժան վայրերը, հայկական ճարտարապետությունը և  այն ամենն, ինչը կոչում ենք  Հայրենիք:

-Ռոմա՛ն,  դու հայերենին չե՞ս տիրապետում:

-Ո՛չ, սակայն  ցանկություն ունեմ սովորելու: Հայերենով մի քանի բառ գիտեմ ընդամենը՝ ո՞նց ես, շնորհակալություն, բարև, կամանչ-կամանչ (կամաց-կամաց)… Ինձ հետ մի քանի հայերեն բառ միայն տատիկս է փոխանակում, երբ Հայաստանից գալիս է Մոսկվա. հայերեն սովորելու համար ինձ հայկական միջավայր է պետք:

-Ռոմա՛ն, քեզ դու՞ր է գալիս Հայաստանը:

– Այո՛, ինձ դուր է զալիս Հայաստանը: Ւմ երազանքն էր տեսնել Արարատի համայնապատկերը:

 Շատ եմ հավանում Կասկադը, սակայն լավ կլիներ, որ  մոդեռն քանդակները լինեին մի այլ վայրում: Կասկադում ավելի լավ կլիներ, որ տեղադրեին հայկական ոճի, հայկական արվեստին  բնորոշ քանդակներ:

-Ռոման ի՞նչ կա Հայաստանւմ, որը կուզենայիր  տեսնել Ռուսաստանում և հակառակը:

-Ես չէի ցանկանա  խառնել ոչինչ: Թո՛ղ Հայաստանում մնա այն, ինչը կա Հայաստանում, հայկական է, իսկ Ռուսաստանում մնա այն, ինչը կա Ռուսաստանում. իմ կարծիքով  պետք չէ խառնել:

Հայկական ուտելիքներից  ո՞րն ե՛ս հավանում:

-Սիրում եմ տոլմա: Եթե կինս ազգությամբ  հայուհի էլ  չլինի, ես ի՛նքս կպատրաստեմ: Մեր տանը հայկական կերակուրներ  պատրաստում է տատիկս, իսկ մայրիկս շատ համեղ սպաս է պատրաստում:

-Ռոմա՛ն,  ո՞րն է եղել  քո երազանքը՝  կապված Հայաստանի հետ:

-Իմ երազանքն է եղել տեսնել  Մուղնին, և  երազանքս արդեն իրականություն է դարձել:

 Զրուցեց  Սյուզան  Միրզոյանը

Scroll Up