Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության նախագահ Վահե Մխիթարյանը հյուրընկալվեց Սփյուռքի նախարարությունում

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության նախագահ Վահե Մխիթարյանին:
Ջերմորեն ողջունելով հյուրին՝ նախարարն իր գոհունակությունը հայտնեց փոքրաթիվ, բայց նախաձեռնող, ակտիվ համայնքի գործունեության վերաբերյալ և կարևորեց Հայաստանի և Պորտուգալիայի միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված համայնքի ջանքերը:
Նախարար Հրանուշ Հակոբյանը հորդորեց ներկայացնել Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը և նպաստել երկու ժողովուրդների փոխճանաչողությանը:
Վահե Մխիթարյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ միությունը ստեղծվել է մեկ տարի առաջ և հիմնականում մշակութային ուղղվածություն ունի, այն ակտիվորեն համագործակցում է Սփյուռքի նախարարության հետ:
Առաջիկայում նախաձեռնել են Պորտուգալիայում կազմկերպել հայ մշակույթի շաբաթ, տարվում են նախապատրաստական աշխատանքներ: