«Մարտիրոս Սարյան» միության նախագահն այցելեց ՀՀ սփյուռքի նախարարություն
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/07/IMG_3082.jpg)
Հուլիսի 18-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ԱՄՆ «Մարտիրոս Սարյան» միության նախագահ Աշոտ Գեղամյանին, Քրիստինա Գեղամյանին և նկարիչ Կայծակ Վանիկյանին: Հանդիպմանը ներկա էր նաև Արգենտինայի Հայոց թեմի Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը:
ԱՄՆ-ում գործող «Մարտիրոս Սարյան» միությունը 2017թ. մայիսի 28-ին Փասադենայի ՀԲԸՄ կենտրոնում կազմակերպել էր տաղանդավոր հայ նկարիչ Կայծակ Վանիկյանի նկարների բարեգործական ցուցահանդես-վաճառքը, որը նվիրված էր Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան:
Նկարների վաճառքից ստացված ամբողջ հասույթը փոխանցվելու է զոհված զինվորների ընտանիքների անդամներին:
«Մարտիրոս Սարյան» միության նախագահ Աշոտ Գեղամյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և արդյունավետ զրույցի համար, խնդրեց աջակցել նվիրատվությունը կազմակերպելու հարցում: