«Երբ երգում եմ ընկերներիս հետ, ինձ մի մեծ հայկական ընտանիքի մի մասնիկն եմ զգում». «Արի տուն-2017» ծրագրի հունգարահայ մասնակից

17- ամյա հունգարահայ ՀաննաԱբգարյանն առաջին անգամ է Հայաստանում: Այցելել է մասնակցելու ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրին: Թե ինչ տպավորություններով է վերադառնալու Հունգարիա, պատմել է «Հայերն այսօր»-ի թղթակցի հետ զրույցում.

– Հունգարիայում կա հայկական համայնք, որի կազմակերպած իրադարձություններից մեկի ժամանակ ես իմացա «Արի տուն» ծրագրի մասին և որոշեցի մասնակցել: Ես ծնվել եմ Հուգարիայում, տանը խոսում ենք հունգարերեն, և այս ծրագիրը հնարավորություն տվեց ինձ առաջին անգամ այցելել Հայաստան և սովորել հայերեն: Հայաստանը շատ սիրեցի, այստեղ ամեն ինչ` տեսարժան վայրերը, հուշարձանները, վանքերը, այնքան գեղեցիկ են, իսկ մարդիկ դարձնում են երկիրը շատ ավելի գեղեցիկ:

Վայելել եմ ծրագրում անցկացրած ամեն մի պահը, սակայն հատկապես ճամբարային երգերը: Երբ երգում եմ ընկերներիս հետ, ինձ հայ եմ զգում, հայկական մի մեծ ընտանիքի մի մասնիկը: Մասնակիցներն այնքան բարի են և ընկերական, որ մի քանի օրում ընկերանում ես շատերի հետ: Երբ վերադառնամ Հունգարիա, անպայման կպատմեմ իմ ընկերներին «Արի տուն» ծրագրի մասին և կքաջալերեմ նրանց մասնակցել: Շնորհակալություն բոլորին, ովքեր ամեն ինչ արեցին, որ մեր օրերը հայրենիքում գեղեցիկ անցնեն:

Ջուլիետա Սահակյան

ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի

Scroll Up