«ճամբարում սփյուռքահայ երիտասարդների միջև հարաբերությունների սերտացում նկատվեց». «Արի տուն-2017» ծրագրի կամավոր

ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրին մասնակցում են կամավորներ, որոնք փորձում են սփյուռքահայ երիտասարդների առօրյան ավելի հետաքրքիր ու հագեցած դարձնել: Ծրագրից, սփյուռքահայ երիտասարդների հետ շփումից ստացած տպավորություներով  է կիսվում ծրագրի կամավոր, 21-ամյա Սևադա Սաֆարյանը.

– Անցած տարի նույնպես հրավեր էի ստացել մասնակցելու «Արի տուն» ծրագրին, բայց Հայաստանում չլինելու պատճառով՝ չմասնակցեցի։ Այս տարի իմ առաջին փորձն էր ուսումնասիրելու Հայաստանում բնակվող և սփյուռքահայ երիտասարդների մշակութային, մտածելակերպային տարբերությունները։

Շատ հուզիչ, նաև փոքր-ինչ տխուր էր այն պահը, երբ ծրագրի մասնակից սիրիահայ և Ուզբեկստանից եկած տղաները միմյանց հետ շփվում էին անգլերեն։ Ես շատ կարճ ժամանակահատվածում ամեն կերպ փորձում էի նրանց հայերեն սովորեցնել։

Ամենանշանակալից օրերից մեկն ինձ համար Խոր Վիրապ այցելելությունն էր։ Խոր Վիրապում ես օգնում էի բոլոր արիտունցիներին իջնել փոսը, ինչի պատճառով եկեղեցի այցելած զբոսաշրջիկները ստպված էին երկար սպասել։

Ճիշտ է, տարբեր պատմական վայրեր այցելելը շատ տվավորիչ էր երեխաների համար, բայց ճամբարում հարաբերությունների սերտացում նկատվեց։ Թերևս այն պատճառով, որ շրջագայությունների ընթացքում երեխաները, այցելելով տարբեր պատմական վայրեր, այնքան էլ շատ ժամանակ չէին ունենում միմյանց հետ շփվելու: Իսկ ճամբարում առաջնային պլան էր մղվում հենց շփումը և ավելի սերտ հարաբերությունների ստեղծումը։

Ճամբարի ընթացքում հասցրեցի մտերմանալ բոլոր արիտունցիների հետ։ Ինձ համար շատ կարևոր է, որ ճամբարային օրերի ընթացքում ես երեխաների համար ո´չ միայն ղեկավար դարձա, այլ նաև ավագ ընկեր։ Ուր երբ մի օր այցելեմ այն երկրները, որտեղ նրանք են բնակվում, անպայման տեղեկացնելու եմ նրանց, որպեսզի հանդիպենք։

Անահիտ Աբրահամյան

ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի

Scroll Up