Հայը պետք է ոչ միայն զենքով կռվի, այլ նաև խելքով». Արի տուն-2017» ծրագրի սիրիահայ մասնակից

«Հայերն այսօր»– Հայաստան ասելիս զգում եմ կարոտ. այսպես է բնորոշում հայրենիքը 14-ամյա սիրիահայ Հակոբ Չոլաքյանը, որը 2014 թվականից ապրում է Հայաստանում: Նա «Արի տուն» ծրագրի մասին լսել է ընկերներից, իսկ ծրագրին մասնակցել հորդորել է հայրը: Հակոբի խոսքերով՝ Քեսսաբում ամենուր հայկական միջավայր է, հաճախել է հայկական դպրոց և այդ պատճառով հայկականությունն իր մեջ դեռ մանկուց է:
«Մասնակցում եմ այս ծրագրին, որ ավելի վարժվեմ ընկերական կյանքին, ավելի լավ ուսումնասիրեմ Հայաստանը: Ծրագրի լավ կողմերից մեկը էլ այն էր, որ այցելեցինք տարբեր պատմական վայրեր, հաճելի օրեր անցկացրեցինք, գիտելիքներս հարստացրի,-նշեց Հակոբ Չոլաքայնը և հավելեց, – Իմ կարծիքով հայը պետք է ոչ միայն զենքով կռվի, այլ նաև իր խելքով, պետք է իր մասնագիտությամբ միշտ առաջինը լինի: Ես կցանկանամ, որ Սփյուքում ապրող մարդիկ, երտասարդներն իմանան իրենց ազգի և պատմության մասին»:
Անահիտ Աբրահամյան
ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի