Մանկավարժական մեթոդների մշակում «Սփյուռք» ամառային դպրոցում

Նախադպրոցական և տարրական դպրոցների ուսուցիչները շարունակում են վերապատրաստվել «Սփյուռք» ամառային դպրոցի շրջանակներում: Դասընթացի ղեկավար Արմինե Աշիկյանը ներկայացրեց մանկավարժության  ձևավորումն  ու զարգացումը: Մասնակիցների հետ հիշատակելով անվանի հայ մանկավարժներին՝ նշեց, որ մշակութային արժեհամակարգի կրողները ուսուցիչներն են: Աշիկյանը ներկայացրեց բանահյուսության, կիբեռնետիկայի և սոցիոլոգիայի հետ մանկավարժության  առնչությունները:

Ներկայացվեց նաև  օլիգոֆրենո մանկավարժության մասին, որը զբաղվում է մտավոր խնդիրներ ունեցող երեխաների հետ: Քննարկվեցին ներառական կրթության մեջ ընդգրկված երեխաների հետ տարվող աշխատանքների մեթոդները, խնդիրները, մանկավարժության մեջ կիրառվող հատուկ մոտեցումները: Բուռն քննարկումների արդյունքում անհրաժեշտ համարվեց դպրոցներում լոգոպեդի, սոցիոլոգի, հոգեբանի առկայությունը:

Մասնակիցները խոսեցին նաև դպրոցներում առողջ երեխաների հետ լոգոպեդի աշխատանքների մասին, որը հաճախ առաջացնում է ծնողների դժգոհությունը: Վարքային անկանոնություն նկատված երեխաների համար նախատեսված է անհատական ուսուցման պլան (աուպ), որն ապահովում է վերջիններիս մոտ դրական տեղաշարժ:

ՀՊՄՀ մանկավարժության և մեթոդիկայի ամբիոնի դոցենտ ՋուլիետաԳյուլամիրյանը բացատրեց ձայնավոր և բաղաձայն հնչյունների տարբերակման ձևերն ու մեթոդները, ցուցադրեց տառադարանը, տառուսուցման, գրաճանաչության, վերլուծական-համադրական մեթոդները ներկայացնող պաստառներ և այլն:

Յուրաքանչյուր օր վերապատրաստվող ուսուցիչները դասն ամփոփում են տարրական դասարանների համար նախատեսված երգերով, գործնական մեթոդների մշակման աշխատանքներով:

Նյութի հեղինակ՝ ՍԱԴ կամավոր Անուշ Յոլչինյան

 

 

Scroll Up