Ավարտվում է «Արի տուն» ծրագրի երկրորդ փուլը
Հուլիսի 7-ին, ժամը 19.00-ին, Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի երկրորդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին կմասնակցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, պետական և մշակույթի գործիչներ, հյուրեր:
Արիտունցիները հանդես կգան համերգային ծրագրով, որը պատրաստել են ճամբարային օրերի ընթացքում:
Նշենք, որ ծրագրի 2-րդ փուլին մասնակցում է 109 սփյուռքահայ պատանի ու աղջիկ աշխարհի 8 երկրից ՝ Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Բելառուսից, Ուզբեկստանից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Հունգարիայից:
Լրագրողներին տեղափոխող ավտոբուսը կշարժվի հուլիսի 7-ին, ժամը 17.00 ին Ստեփան Շահումյանի անվան հրապարակից (հասցեն՝ Վ.Սարգսյան 3):