Կմեկնարկի «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլը

Հուլիսի 21-ին, ժամը 11:00-ին տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության՝ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2014թ ծրագրի 5-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը (Հասցե՝ Վ. Սարգսյան 26/1, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն, 9-րդ հարկ, «Էրեբունի» սրահ):

Ծրագրի մասնակիցներին կողջունի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ծրագրի 5-րդ փուլին մասնակցելու համար Հայաստան են ժամանել 185 պատանիներ և աղջիկներ Ռուսաստանի Դաշնությունից, Նիդերլանդներից, Բելգիայից, Լիբանանից, Վրաստանից, Չեխիայից, Սիրիայից, Ղազախստանից, Իսպանիայից, Ուկրաինայից, Կանադայից, Շվեդիայից:

Scroll Up