ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Կորդոբայում

Հարավային Ամերիկայում շարունակվում է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի աշխատանքային այցելությունը:

«Հայերն այսօր»-ի տեղեկացմամբ՝ հունիսի 1-ին Հրանուշ Հակոբյանը Բուենոս Այրեսից մեկնել է Կորդոբա՝ հանդիպելու քաղաքային իշխանությունների և համայնքային ներկայացուցիչների հետ:

Նախարարը հանդիպել է Կորդոբայի քաղաքապետ Ռամոն Խավիեր Մեստրեյի և Կորդոբա նահանգի վարչապետ Խուան Կառլոս Մասսեյինի հետ՝ քննարկել ու համար Հայաստան-Արգենտինա համագործակցությանն առնչվող մի շարք  հարցեր:  Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել նրանց՝ հայ համայնքին ցուցաբերած աջակցության համար և կոչ արել առավել սերտ կապեր հաստատել Հայաստանի Հանրապետության հետ՝ ներկայացնելով նաև նախարարության ռազմավարությունն ու իրականացրած ծրագրերը:

Հանդիպումներին ներկա են գտնվել Արգենտինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էսթեր Մկրտումյանը, Կորդոբայի հայկական համայնքի նախագահ Էդուարդո Թութուշյանը, Կորդոբայի Հայ Առաքելական Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Հարություն քահանա Սեփանյանը և համայնքային այլ ներկայացուցիչներ:

Նախարարն այցելել է Կորդոբայի «Սահակ-Մեսրոպ» հայկական վարժարան, Սուրբ Գևորգ եկեղեցի, ՀՅԴ «Անդրանիկ» ակումբ և ՀԲԸՄ ակումբ, :

Ողջունելով արգենտինահայերին՝ նախարարը մաղթել է նրանց չհեռանալ արմատներից, օտար հողում պահպանել իրենց հայկական ինքնությունը, չմոռանալ Մայրենին և հաճախ այցելել Հայաստան:

Հանդիպման ընթացքում ՀՀ սփյուռքի նախարարը շնորհակալագրեր է հանձնել համայնքի ներկայացուցիչներին և գեղարվեստական խմբերին՝ իրենց ծավալած հայրենանվեր գործունեության համար:

1213  1516 17 18

26 18835353_10211682792537646_429196873_n7

43

5

 

 

 

 

 

 

Scroll Up