Միջոցառում՝ նվիրված ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ Քասախի թիվ 1 դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներն իրենց նկարչության ուսուցչուհի՝ Տաթև Մարտիրոսյանի հետ միասին ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում ներկայացրին միջոցառում՝ նվիրված մեծ արվեստագետ, ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200ամյակին:

Աշակերտները ներկայացրեցին հայազգի նկարչի կենսագրությունը, գլուխգործոցների ստեղծման պատմությունը,նրա մատուցած

ծառայությունները հայ ժողովրդին և հայկական մշակույթին: Այդ տեղեկատվությունը էլ ավելի պատկերավոր դարձրեց կոմիտասյան մեղմ հնչյունների ներքո ցուցադրված սալիկահանդեսը: Միջոցառումն ավարտվեց «Այվազովսկու կանանց դերը նրա կյանքում» թեմայով, ցուցադրվեցին նրանց նվիրված կտավները և Այվազովսկու վերջին կտավը՝«Թուրքական նավի պայթյունը»: Այս միջոցառումը, հիրավի, յուրօրինակ մի դաս էր, որի շրջանակներում  բոլոր ներկաները մեկ անգամ ևս առիթ ունեցան ուսանելու  մեր մեծերի  ստեղծած հոգևոր արժեքների  խորհուրդը խորին, դրանց հնչեղության կարևորությունը համաշխարհային արվեստի պատմության գանձարանում: Այվազովսկին ծովի տեսարաններով, մակընթացություններով ու տեղատվություններով կարողացել է արտահայտել մարդկային հոգու և առավելապես՝ հայ ժողովրդի պատմական ճակատագրի բոլոր վայրիվերումներն ու  տրամադրությունը, Ծովից ծով  վաղնջական Հայաստանի  հանդեպ  ունեցած  կարոտը:

23

4 5

Scroll Up